Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում

Նկարագրություն
2023 թ. հունիսի 13-15 ՀՀ ԳԱԱ Կլոր դահլիճում տեղի ունեցավ «Խորհրդային փորձառությունն ու ժառանգությունը Հայաստանում-2» միջազգային գիտաժողովը, որի նախաձեռնողներն էին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն ու Միչիգալի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնը՝ «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի ներգրավվածությամբ: Այս թեմայով սա երկրորդ գիտաժողովն էր, առաջինը տեղի էր ունեցել 2022 թ. հոկտեմբերին Դիրբորնի համալսարանում:
Երևանյան գիտաժողովում ներկայացվեցին 28 զեկուցումներ՝ 7 երկրներից, 10 համալսարաններից, որից 5-ը՝ ԱՄՆ-ի առաջատար համալսարաններից էին: 30 մասնակիցներից 12-ը այլ երկրներից էին (ԱՄՆ, Գերմանիա, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Վրաստան):
Վիճակագրություն
Գիտաժողովի շրջանակում անցկացվեցին նաև տեղեկատվական տուրեր՝ Երևանի «Soviet club»-ում և Երևանի կենտրոնում՝ ներկայացնելով խորհրդային մոդերնիստական ժառանգությունը