← Վերադառնալ ծրագրերին
Արցախի բանավոր պատմությունների թվանշային շտեմարան
Նկարագրություն
Եռամյա այս նախագծի նպատակը բռնի տեղահանված արցախցիների բանավոր պատմությունների թվանշային շտեմարանի ստեղծումն է՝ պահպանելու այն անհատական վկայությունները, որոնք անդրադառնում են գոյատևման ռազմավարություններին, առօրյա կյանքին և կորսված հայրենիքի հետ ունեցած կապին՝ սկսած ուշ խորհրդային շրջանից մինչև 2023 թվականի Արցախի էթնիկ զտումը։ Շտեմարանը կծառայի որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահոց և պատմական իրադարձություններին վերաբերող վկայությունների հավաքածու։
Նախագծի շրջանակում գրանցվելու է 2020-23 թթ. Արցախի յոթ շրջաններից և Ստեփանակերտից Հայաստան բռնի տեղահանվածների 180 բանավոր պատմություն։
Վիճակագրություն
200
Total Interviews
10
Marz Covered
Պատմական շրջաններ
- 1980-90-ականների Արցախի շարժումը և առաջին Արցախյան պատերազմը
- Արցախի շրջափակումը (2022թ. դեկտեմբեր – 2023թ. սեպտեմբեր)
- 2023թ. էթնիկ զտումները
Արդյունքներ
- Թվային բանավոր պատմությունների շտեմարան (հատուկ մշակված հարթակով)
- Թվային հումանիտար գիտության մեջ վերապատրաստված թիմ
- Գիտական հոդվածներ՝ գրանցված բանավոր պատմությունների հիման վրա
Պատկերների պահոց
Պատկերների բեռնում...