Պատմության դասավանդումը/կրթությունը պատերազմի ժամանակ

Նկարագրություն

«Հակամարտող հիշողություններ․ Պատմության ուսուցումը պատերազմի ժամանակ» ծրագիրը նախատեսված է Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի պատմության ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման համար՝ խթանելով միջազգային և միջմշակութային փոխըմբռնումը։ Այն նաև տրամադրում է գործիքներ պատերազմի և հակամարտությունների կարգավորմանը վերաբերող զգայուն թեմաների դասավանդման գործընթացում։

Արդյունքներ

  • Կազմակերպվել են տեղային և միջազգային աշխատարաններ, որոնց մասնակցել են ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից և տարբեր երկրներից։
  • Մշակվել են ուսուցողական նյութեր և կիրառելի գործիքներ, որոնցից առանձնանում է «Զգայուն պատմության դասավանդում․ հետխորհրդային տարածքի հակամարտություններ» մանկավարժական ուղեցույցը, որը կօգնի տարածաշրջանի և այլ երկրների ուսուցիչներին ստեղծել սեփական դասի նյութեր՝ նվիրված զգայուն թեմաների և հակամարտությունների ուսումնասիրմանը։
  • Ծրագիրը եզրափակվել է Բեռլինում կայացած միջազգային կոնֆերանսով, որին մասնակցում էին մանկավարժներ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Գերմանիայից, Լեհաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից և Ուկրաինայից, էքսպերտներ EUROCLIO կազմակերպությունից և ոլորտի այլ մասնագետներ։

Մանրամասներ

Կարգավիճակ:Ավարտված
Մեկնարկի ամսաթիվ:01 January 2023
Ավարտի ամսաթիվ:31 December 2023
Գործընկերներ:
ԵՄ--Ռուսաստան քաղաքացիական հասարակության Ֆորում (EU-Russia Civil Society Forum e.V.)
Տեսակ:Կրթական
Տևողություն:1 տարի
Հովանավորներ:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն