Մոլորվա՞ծ անցումային շրջանում․փոփոխության նոր տեսանկյուններ

Նկարագրություն
Մոլորվա՞ծ անցումային շրջանում ծրագիրը բազմազգ քաղաքացիական և պատմական կրթական ծրագիր է, որը նվիրված է Խորհրդային Միության փլուզմանը և դրան հաջորդած անցումային շրջանի տարիներին։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է բազմատեսանկյուն աշխատանքին ժամանակի ականատեսների հետ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Լեհաստանից և Ուկրաինայից, ովքեր առաջարկում են դիտանկյուններ, որոնք դուրս են տարածված նարատիվների և ընդունված պատմական վարկածների սահմաններից։ Որպես ականատես հանդես են գալիս էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, կանանց, փախստականների և այլ խմբերի ներկայացուցիչներ՝ ցույց տալով, թե ինչ տարբեր սոցիալական խմբեր են ապրել Խորհրդային Միությունում և ինչպես են նրանք զգացել անցման հետևանքները։
Արդյունքներ
- Նկարահանվել է երեք տեսանյութ հետևյալ թեմաներով․ «Անցումային շրջանը և խորհրդային այլախոհները», «Գիտությունն ու արդյունաբերությունը անցումային շրջանում» և «Փախստականները»։ Տեսանյութերի հիման վրա մշակվել են ուսումնական նյութեր։
- Հանրապետության երեք ուսուցիչներ վերապատրաստվել են որպես մարզիչներ՝ իրենց գործընկեր ուսուցիչներին ծրագրի գործիքներին և ուսումնական նյութերին ծանոթացնելու համար։
- Նոր ուսումնական նյութերին ծանոթանալու նպատակով կազմակերպվել են աշխատարաններ, որոնցում ներգրավված են եղել ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից։
- Կազմակերպվել են նաև աշխատարաններ անցումային շրջանի ականատեսների համար՝ նրանց նախապատրաստելու աշակերտների հետ արդյունավետ հանդիպումներին։Անցկացվել է տասը հանդիպում ականատեսների և աշակերտների մասնակցությամբ։
Տեսանյութերն ու նյութերը հատուկ նվիրված են անցումային շրջանի խոցելի խմբերի փորձառությանը և այդպիսով ներկայացնում են անաչառ ու բազմակողմանի հայացք 1990-ականների քաղաքական և սոցիալական փոխակերպումներին։