← Վերադառնալ ծրագրերին
Մոլորվա՞ծ անցումային շրջանում-- Ճգնաժամերի ըմբռնում և հաղթահարում

Նկարագրություն
«Lost in Transition?» ծրագիրը վեր է հանում 1990-ականների անցումային շրջանի ժառանգության կապը ժամանակակից մարտահրավերների և նոր փոփոխությունների հետ, որոնց բախվում ենք այսօր։ Ուկրաինայի պատերազմից մինչև Վրաստանի քաղաքական ճգնաժամը, Բելառուսի քաղաքացիական հասարակության ծանր վիճակը և Արցախի կորուստը Հայաստանի համար --- այս բոլոր իրադարձությունները իրենց արմատներով հասնում են մինչև Խորհրդային Միության փլուզումն ու դրան հաջորդած փոթորկալից անցումային շրջանը։
Արդյունքներ
- Նկարահանվել է երկու տեսանյութ, որտեղ ժամանակի վկաները կիսվում են իրենց փորձառությամբ։ Տեսանյութերի հիման վրա ստեղծվել են ուսումնական նյութեր։
- Նոր ուսումնական նյութերին ծանոթանալու նպատակով կազմակերպվել են աշխատարաններ, որոնցում ներգրավված են եղել ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից։
- Կազմակերպվել են նաև աշխատարաններ անցումային շրջանի ականատեսների համար՝ նրանց նախապատրաստելու աշակերտների հետ արդյունավետ հանդիպումներին։Անցկացվել է տասը հանդիպում ականատեսների և աշակերտների մասնակցությամբ։
- Նախատեսվում է կազմակերպել միջազգային ճամբար, որտեղ ծրագրին մասնակցող երկրներից ժամանած ականատեսները, ուսուցիչներն ու աշակերտները կկիսվեն իրենց փորձառությամբ ու տպավորություններով, ինչպես նաև կքննարկեն հաջողություններն ու ձախողումները։
Ծրագրի շրջանակում տասը նոր ժամանակակից վկաներ՝ «Ժողովրդավարության վկաները», կիսվում են իրենց անձնական գաղափարներով՝ օգնելով մեզ ավելի լավ հասկանալ իրենց երկրներում տեղի ունեցած նախկին ու ներկա պայքարը։
Պատկերների պահոց
Պատկերների բեռնում...