Մեր մասին
«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը (ՀԱՀՀԿ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1997 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի մի խումբ պատմաբանների, ազգագրագետների, մշակութային մարդաբանների նախաձեռնությամբ: Կենտրոնը մասնագիտացած է Հայաստանի, հարակից շրջանների և հայկական սփյուռքի համայնքների մարդաբանական (ազգագրական) ուսումնասիրությունների մեջ:
Գործունեության ուղղություններ

Մարդաբանական հետազոտություններ
Կենտրոնի հետազոտական գործունեությունը հիմնականում ծավալվում է հիշողության և ճգնաժամի մարդաբանության, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության շուրջ:

Կրթական գործունեություն
Կենտրոնը մշակում և իրականացնում է կրթական ծրագրեր, որոնք վերաբերում են հիշողության, պատմության և մշակութային ժառանգության դասավանդման հիմնախնդիրներին:
Առաջիկա միջոցառումներ
Դիտել բոլորը →